Ընդունող հանձնաժողով

  1. Գլխավոր
  2. Ընդունող հանձնաժողով

Դիլիջանի կենտրոնական դպրոցի տարրական և միջին բաղադրիչների 2019-20 ուսումնական տարվա ընդունող հանձնաժողովը /ԸՀ/ բաղկացած է 6 (վեց) անդամից` ձայնի իրավունքով: Ընդունող հանձնաժողովի կազմը հաստատում է «Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը /ՀԽ/: ԸՀ անդամներ կարող են լինել ինչպես ՀԽ-ի, «Այբ» ակումբի, «Այբ» դպրոցի տնօրենության, այնպես էլ Դպրոցի ակադեմիական խորհրդի անդամները (ներառյալ` տնօրենության ներկայացուցիչ):

ԸՀ-ն հաստատում է տարրական դպրոցի երեխաների ընդունելությանը մասնակից մասնագետների ցանկը, վարում է զրույցներ դիմորդների ծնողների հետ, հաստատում է դպրոց ընդունված աշակերտների ցուցակը:

ԸՀ գործունեության տևողությունը` 2019 թ. մայիսի 20-ից 2020 թ. մայիսի 20-ը:

Անահիտ Հովհաննիսյան

«Այբ» դպրոցի ուսուցիչների զարգացման բաժնի և մայրենիի խմբի ղեկավար

Արամ Մեհրաբյան

«Փրինթինֆո» ՀՁ ՍՊԸ-ի տնօրեն,
2016-2018 թթ․ Դիլիջանի կենտրոնական դպրոցի տնօրեն

Արամ Փախչանյան

«Այբ» դպրոցի տնօրեն, ԴԿԴ 4-րդ գումարման ՀԽ նախագահ

Դավիթ Սահակյան

«Այբ» դպրոցի գործառնական տնօրեն

Լիլիա Խաչատրյան

Դիլիջանի կենտրոնական դպրոցի փոխտնօրեն

Նաիրա Դալուզյան

Դիլիջանի կենտրոնական դպրոցի գործադիր տնօրեն

Սոնա Կոշեցյան

«Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն

Վահագն Գրիգորյան

ՀՀ ԿԲ, Դրամավարկային վարչության պետ, Դիլիջանի կենտրոնական դպրոցի ծնող

Menu