Լրացուցիչ ընդունելություն

  1. Գլխավոր
  2. Լրացուցիչ ընդունելություն

Դիլիջանի կենտրոնական դպրոցը հայտարարում է 2020-2021 ուստարվա լրացուցիչ ընդունելություն 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ դասարաններում: 1-ին դասարանի ընդունելությանը կարող են մասնակցել միայն մինչև 2020 թ. դեկտեմբերի 31-ը 6 տարեկանը լրացած երեխաները, ովքեր չեն հաճախել այլ հանրակրթական դպրոց (անկախ սեփականության ձևից): 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ դասարանների ընդունելությանը կարող են մասնակցել այն դիմորդները, ովքեր 2019-20 ուստարում ավարտել են համապատասխանաբար 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ դասարանները:

1-ին դասարանի աշակերտներն ընդունվում են դպրոց ստորև ներկայացված քայլերի արդյունքի հիման վրա․

  • հանդիպում-դասեր աշակերտների հետ,
  • ծնողների հետ հարցազրույց

2-րդ և 3-րդ դասարանի աշակերտներն ընդունվում են դպրոց ստորև ներկայացված քայլերի արդյունքի հիման վրա․

  • թեստ մայրենի և մաթեմատիկա առարկաներից,
  • ծնողների հետ հարցազրույց

5-8-րդ դասարանի աշակերտները ընդունվում են դպրոց ստորև ներկայացված քայլերի արդյունքի հիման վրա․

  • թեստ հայոց լեզու, մաթեմատիկա (հանրահաշիվ, երկրաչափություն) և անգլերեն առարկաներից, իսկ 8-րդ դասարանում նաև բնագիտական երեք առարկաներից (քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն) 2-ի՝ դիմորդի ընտրությամբ
  • աշակերտի և ծնողների հետ հարցազրույց

Ընդունելության գործընթացի փուլերը

Ընդունելության գործընթացի ստորև ներկայացված բոլոր փուլերի մասնակցությունը պարտադիր Է։

Փուլ 2

Ներկայացնել ընդունելության հայտը։

ԿԱՐԵՎՈՐ՝

Լրացուցիչ ընդունելությամբ ընդունված մեկ աշակերտի տարեկան ուսման վճարը մեկ ուսումնական տարվա համար կազմում է 1․400․000 /մեկ միլիոն չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ:

Menu