2020-21 ուստարվա Դիլիջանի կենտրոնական դպրոցի միջին դասարանների (5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ) աշակերտների լրացուցիչ ընդունելությունը կատարվում է մայիս-հունիս ամիսների ընթացքում:
Լրացուցիչ ընդունելություն է կատարվում միայն միջին դպրոցի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ դասարաններում: Այս ընդունելությանը կարող են մասնակցել միայն այն աշակերտները, ովքեր 2019-2020 ուսումնական տարում ավարտել են 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ դասարանները:
Լրացուցիչ ընդունելությամբ ընդունված մեկ աշակերտի տարեկան ուսման վճարը մեկ ուսումնական տարվա համար կազմում է 1․400․000 /մեկ միլիոն չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ: