2019-2020 ուսումնական տարում դպրոցում կատարվում է հիմնական և լրացուցիչ ընդունելություն։
Ուսման վարձ
Հիմնական ընդունելություն
2019-2020 ուստարում հիմնական ընդունելություն է կատարվում միայն 1-ին դասարանում:
Հիմնական ընդունելությամբ ընդունված մեկ աշակերտի տարեկան ուսման վճարը մեկ ուսումնական տարվա համար կազմում է 50 000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ:
Լրացուցիչ ընդունելություն
2019-2020 ուստարում լրացուցիչ ընդունելություն է կատարվում 1-ից 3-րդ, 5-ից 8-րդ դասարաններում, որին կարող են մասնակցել տվյալ դասարանին համապատասխանող աշակերտները։
Լրացուցիչ ընդունելությամբ ընդունված մեկ աշակերտի տարեկան ուսման վճարը մեկ ուսումնական տարվա համար կազմում է 1․400․000 /մեկ միլիոն չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ: