2021-2022 ուսումնական տարում դպրոցում կատարվում է հիմնական և լրացուցիչ ընդունելություն։

Հիմնական ընդունելություն

2021-2022 ուստարում հիմնական ընդունելություն է կատարվում միայն 1-ին դասարանում:

Հիմնական ընդունելությամբ ընդունված մեկ աշակերտի տարեկան ուսման վճարը մեկ ուսումնական տարվա համար կազմում է 50 000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ:

Լրացուցիչ ընդունելություն

2021-2022 ուստարում լրացուցիչ ընդունելություն է կատարվում 1-ին, 3-րդ, 4-րդ, 7-րդ և 8-րդ դասարաններում, որին կարող են մասնակցել տվյալ դասարանին համապատասխանող աշակերտները։

Լրացուցիչ ընդունելությամբ ընդունված մեկ աշակերտի տարեկան ուսման վճարը մեկ ուսումնական տարվա համար կազմում է 1․400․000 /մեկ միլիոն չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ:

Ուսման վարձը ներառում է.

  • հիմնական դասապրոցեսը,
  • խորացված պարապմունքները,
  • օլիմպիական խմբակները,
  • լողի պարապմունքները,
  • ուսումնական պլանով նախատեսված լրացուցիչ պարապմունքները,
  • երկանգամյա սնունդը (փոքրիկ նախաճաշ և ճաշ),
  • տրանսպորտային փոխադրում դեպի դպրոց և հակառակ ուղղությամբ:
Меню