2020-21 ուստարվա Դիլիջանի կենտրոնական դպրոցի տարրական (1-ին, 2-րդ և 3-րդ) դասարանների աշակերտների ընդունելությունը կատարվում է հունիս – հուլիս ամիսների ընթացքում:
1-ին դասարանի աշակերտներն ընդունվում են դպրոց ստորև ներկայացված քայլերի արդյունքի հիման վրա․
- հանդիպում-դասեր աշակերտների հետ,
- ծնողների հետ հարցազրույց։
2020-2021 ուսումնական տարվա համար 1-ին դասարանի ընդունելությանը կարող են մասնակցել միայն մինչև 2020 թ. դեկտեմբերի 31–ը 6 տարեկանը լրացած երեխաները, ովքեր մինչ այդ չեն հաճախել որևէ այլ հանրակրթական դպրոց (անկախ սեփականության ձևից):
2-րդ և 3-րդ դասարանի աշակերտներն ընդունվում են դպրոց ստորև ներկայացված քայլերի արդյունքի հիման վրա․
- թեստ մայրենի և մաթեմատիկա առարկաներից,
- ծնողների հետ հարցազրույց։
2020-2021 ուսումնական տարում դպրոցում կատարվում է հիմնական և լրացուցիչ ընդունելություն։