Փաստեր և թվեր

  1. Home
  2. Փաստեր և թվեր
Օգոստոս

Կնքվեց համագործակցության պայմանագիր ՀՀ կենտրոնական բանկի և «Այբ» կրթական հիմնադրամի միջև:

Սեպտեմբեր

«Այբ» կրթական հիմնադրամի կողմից հիմնադրվեց Դիլիջանի կենտրոնական դպրոց կրթական հիմնադրամը:

Սեպտեմբեր

Ձևավորվեց Դիլիջանի կենտրոնական դպրոց կրթական հիմնադրամի Հոգաբարձուների խոհուրդը, նշանակվեց Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:

Օգոստոս – Սեպտեմբեր

Սեպտեմբերի 23-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով Դիլիջանի կենտրոնական դպրոցը ստացավ տարրական և հիմնական հանրակրթական ծրագրերի իրականացման լիցենզիաներ:

Սեպտեմբեր

Սեպտեմբերի 23-ին մեկնարկեց Դիլիջանի կենտրոնական դպրոցի առաջին ուսումնական տարին՝ ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի առաջին հարկում:

Հոկտեմբեր

Մշակվեց և հաստատվեց դպրոցի լոգոն, ինչպես նաև՝ բոլոր պաշտոնական ձևաթղթերը:

Հոկտեմբեր

«Այբ»-ի չափանիշներին և սկզբունքներին համապատասխան՝ մշակվեց և «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցին ներկայացվեց դպրոցի նոր շենքի ճարտարապետական նախագծի տեխնիկական առաջադրանքը:

Հոկտեմբեր

Սկսվեց Դիլիջանի կենտրոնական դպրոցի շենքի շինարարությունը:

Դեկտեմբեր

1-ին և 2-րդ դասարանցիները մասնակցեցին «Կենգուրու» միջազգային խաղ-մրցույթի փորձնական տարբերակին՝ Երևանի «Այբ» տարրական դպրոցի սաների հետ միասին:

Դեկտեմբեր

Բոլոր դասարանների մասնակցությամբ անցկացվեց Ամանորյա հանդեսը:

Menu