Շախմատ․ այն էությամբ արվեստ է, խորությամբ՝ գիտություն,—համոզված ասում է Վահրամ Փամբուխչյանը, ում Դիլիջանի կենտրոնական դպրոցի երեխաները սիրով ասում են՝ «մեր ընկեր Վահրամը», և նրա օգնությամբ փորձում բացահայտել շախմատային աշխարհի գաղտնիքները։

Ընկեր Վահրամի դասաժամերին ուրախությամբ են սպասում և՛ կրտսեր դպրոցի աշակերտները, և՛ միջին դպրոցի շախմատի խմբակի սաները։ Ընկեր Վահրամը կարողանում է շախմատային ամենանուրբ ու թաքնված հնարքները ներկայացնել հետաքրքիր և դյուրընկալելի՝ զուգակցելով ավանդական ու նորագույն մեթոդները, ինչի շնորհիվ նրա սաներն արդեն լուրջ հաջողություններ են ունենում քաղաքային, մարզային և ներդպրոցական մի շարք մրցաշարերում, գրանցում նշանակալի ձեռքբերումներ անհատական և խմբային խաղերում։

Շախմատը զարգացնում է երեխաների հաշվարկային երևակայական տարածական ունակությունները և ձևավորում առողջ մրցակցություն․ ահա թե ինչու շախմատի դասերն ամենասպասված ու սիրված դասերից են Դիլիջանի կենտրոնական դպրոցում։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed