Մենք համբերատար սպասեցինք մեր բույսերի աճին, և յուրաքանչյուրս ստացանք մեր աշխատանքի արդյունքը․ ցավոք, մի քանի բույսեր չորացան ոչ բավարար ջրվելու հետևանքով, մի քանիսի արմատները քայքայվեցին չափից շատ ջրելուց, բայց քանի որ կային երեխաներ, ովքեր ճիշտ խնամեցին բույսերը, ունեցանք նաև փարթամ աճած բույսեր՝ հարուստ բերք ու բարիք։ Եվ անգամ մեզ այցելեց գարնան ավետիսը՝ նուրբ ու քնքուշ զատիկը։