Էլ ինչ նախագիծ առանց իրական հետազոտության։

7-րդ դասարանցիների հետ այս տարի նախագիծ արեցինք անտառի մասին և նրանք դասավանդվող համարյա բոլոր առարկաների շրջանակում իրենց համար բացահայտեցին կարևոր և հետաքրքիր գիտական և արժեքային եզրահանգումներ, որոնք բոլորը կապված էին անտառի հետ։ Զինված հետազոտության համար անհրաժեշտ նյութերով ու գործիքներով՝ հասան անտառ ու…

“Հետախուզեցին”, թե որքանով է առողջ անտառը՝ 🔎 քարաքոսերի տարածվածությունը ծառաբնին, ծառերի առողջական վիճակը․․․հողի որակը՝ ֆիզիակական վիճակը, քիմիական բաղադրությունը, հողի թթվայնությունը․․․

“Ռմբակոծեցին” անտառը իրենց պատրաստած seed bomb-երով💣💣🙂))))

Իսկ թե ինչու նախագծի թեման անտառն է, երկու պատճառ կա՝ Դիլիջանը և մեր մոլորակին սպառնացող վտանգները։ Ենթադրվում է, որ մեզ սպառնացող ամենամեծ վտանգը ոչ թե միջուկային պատերազմը կամ գլոբալ տաքացումը և նման հայտնի բաներն են, այլ՝ կենսաբազմազանության, կյանքի վերացման վտանգը։

Կարող եք դիտել նաև ֆիլմը․