• Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 14.06.2020 թ․
  • Աշխատանքի սկիզբ՝ 01.09.2020 թ., աշխատանքը Դիլիջան քաղաքում է

Մասնագիտական և անձնային պահանջներ

Մեզ կարող են դիմել բոլոր այն երաժշտության ուսուցիչները, ովքեր բավարարում են հետևյալ չափանիշներին.

  • ունեն բարձրագույն կրթություն՝ համապատասխան ոլորտում,
  • ունեն երեխաների հետ աշխատելու առնվազն մեկ տարվա փորձ,
  • լիարժեք տիրապետում են իրենց մասնագիտությանը և մշտապես հետևում դրա ժամանակակից զարգացումներին` ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում,
  • դպրոցում աշխատելը համարում են իրենց կոչումը և կարողանում են ոգևորել երեխային,
  • ուսումնական գործընթացում ցուցաբերում են ստեղծագործական և վերլուծական մոտեցում և չեն խուսափում նորարարություններից,
  • ծանոթ են ուսուցման ժամանակակից մեթոդներին, տիրապետում են ժամանակի կառավարման հմտություններին,
  • տիրապետում են իրենց աշխատանքի համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերին,
  • շատ լավ գիտեն հայերեն և տիրապետում են աշխատանքային անգլերենին,
  • համոզված են, որ իրենց համար երբեք ուշ չէ սովորել:

Դիմելու կարգ

Բոլոր թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) ուղարկել վերը նշված տարբերակով կամ vacancy@dcs.am էլ. հասցեին: Նամակի վերնագիր դաշտում անհրաժեշտ է նշել պաշտոնը և անուն, ազգանուն՝ Երաժշտության ուսուցիչ-Անուն, ազգանուն:

Հայտերն ընդունվում են մինչև 2020 թ.-ի հունիսի 14-ը ներառյալ:

Ընտրված թեկնածուների հետ կապ կհաստատենք անձամբ՝ ընտրության հետագա փուլերը քննարկելու նպատակով:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed

Menu