• Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 14.06.2020 թ․
  • Աշխատանքի սկիզբ՝ 01.09.2020 թ., աշխատանքը Դիլիջան քաղաքում է

Մասնագիտական և անձնային պահանջներ

Մեզ կարող են դիմել բոլոր այն ուսուցիչները, ովքեր բավարարում են հետևյալ չափանիշներին.

  • ունեն ֆիզիկայի մանկավարժության (ֆիզիկայի դասավանդում) մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում,
  • ունեն դասավանդման առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ,
  • տիրապետում են համապատասխան տարիքային խմբի երեխաների հետ աշխատելու համար անհրաժեշտ հաղորդակցական և համագործակցության հմտությունների,
  • ունեն հիմնավոր գիտելիքներ դասավանդվող առարկայից, ինչպես նաև տիրապետում են մանկավարժական և տեխնոլոգիական գիտելիքին՝ այն դասավանդման ընթացքում տեղին և բավարար ծավալով կիրառելու համար,
  • գիտեն անգլերեն այն մակարդակով, որը թույլ կտա թարգմանել դասագրքեր և հասկանալ ու օգտագործել համացանցում տեղադրված նյութերը։ Տիրապետում են իրենց աշխատանքի համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերին (օր.՝, Microsoft office և այլն),
  • կրթությանը վերաբերում են ոչ միայն որպես անձ ձևավորելու, այլ նաև Հայաստանի ապագան կերտելու գրավական։ Ուսուցչական առաքելությունն իրականացնելիս դրևորում են ճանաչողական բազմակողմանիություն, ստեղծագործական և վերլուծական մտածելակերպ, հուզական զսպվածություն, հոգատարություն և պատասխանատվություն,
  • դասավանդման հմտությունները կատարելագործելու համար մասնակցում են թե՛ ներդպրոցական, թե՛ դպրոցից դուրս գործող փորձարնական համայնքների աշխատանքներին և այլ մասնագիտական ձևաչափերին, հետևում են մասնագիտական և մանկավարժական նորարարություններին ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում
  • տիրապետում են ժամանակի կառավարման հմտություններին:

Դիմելու կարգ

Բոլոր թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) ուղարկել վերը նշված տարբերակով կամ vacancy@dcs.am էլ. հասցեին: Նամակի վերնագիր դաշտում անհրաժեշտ է նշել պաշտոնը և անուն, ազգանուն՝ Ֆիզիկայի ուսուցիչ-Անուն, ազգանուն:

Հայտերն ընդունվում են մինչև 2020 թ.-ի հունիսի 14-ը ներառյալ:

Ընտրված թեկնածուների հետ կապ կհաստատենք անձամբ՝ ընտրության հետագա փուլերը քննարկելու նպատակով:

2 Comments. Թողնել նորը

  • Արփինե Բաղդասարյան
    12/06/2020 00:46

    Ձեր պահանջներից միայն անգլերենի իմացությունն է բացակայում։Կարո՞ղ եմ գրանցվել։Անգլերենի իմացություն ձեռք բերելու համար կփորձեմ աշխատել։

    Պատասխանել

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed

Menu