• Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 30.11.2020 թ․
  • Աշխատանքը Դիլիջան քաղաքում է։
  • Աշխատանքի սկիզբը՝ աշխատանքի ընդունվելուց անմիջապես հետո

Մասնագիտական և անձնային պահանջներ

Մեզ կարող են դիմել այն մասնագետները, ովքեր բավարարում են հետևյալ չափանիշներին.

  • ունեն ռուսաց լեզվի մանկավարժության մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում,
  • ունեն ռուսերենով հաղորդակցության գերազանց հմտություններ (գրավոր և բանավոր), հիմնավոր գիտելիքներ դասավանդվող առարկայից
  • ունեն ուսումնական հաստատությունում դասավանդելու առնվազն մեկ տարվա փորձ, մշտապես կատարելագործում են իրենց մասնագիտական և մանկավարժական կարողությունները՝ հետևելով մասնագիտական և մանկավարժական նորարարություններին ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում
  • կրթությունը դիտում են ոչ միայն որպես անձ ձևավորելու միջոց, այլ նաև Հայաստանի ապագան կերտելու գրավական
  • դպրոցում աշխատելը համարում են իրենց կոչումը և կարողանում են ոգևորել երեխային
  • մանկավարժական գործունեություն իրականացնելիս ցուցաբերում են ստեղծագործական մոտեցում, վերլուծական մտածելակերպ, հավասարակշռվածություն, հոգատարություն ու պատասխանատվություն և չեն խուսափում նորարարություններից
  • դասավանդման հմտությունները կատարելագործելու համար մասնակցում են թե՛ ներդպրոցական, թե՛ արտադպրոցական փորձառական համայնքների աշխատանքներին և մասնագիտական այլ ձևաչափերով միջոցառումների, հետևում մասնագիտական և մանկավարժական նորարարություններին ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում
  • տիրապետում են իրենց աշխատանքի համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերին
  • ունեն ժամանակի կառավարման հմտություններ
  • համոզված են, որ իրենց համար երբեք ուշ չէ սովորել
  • պատրաստ են համագործակցել մյուս ուսուցիչների հետ՝ անհրաժեշտության դեպքում թարգմանելով ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ որոշ նյութեր:

Դիմելու կարգ

Բոլոր թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) ուղարկել վերը նշված տարբերակով կամ vacancy@dcs.am էլ. հասցեին: Նամակի վերնագրի դաշտում անհրաժեշտ է նշել պաշտոնը և անուն, ազգանուն՝ ռուսերենի ուսուցիչ-Անուն, ազգանուն:

Հայտերն ընդունվում են մինչև 30.11.2020 թ. ներառյալ:

Ընտրված թեկնածուների հետ կապ կհաստատենք անձամբ՝ ընտրության հետագա փուլերը քննարկելու նպատակով:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed

Menu