«Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամ

Մոլդովական 77, ք․Դիլիջան, Հայաստան

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 20.08.2023 թ․

Աշխատանքը Դիլիջան քաղաքում է։ Թափուր աշխատատեղը երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատակցի փոխարինման համար է։

Աշխատանքի սկիզբը 2023 թ.-ի սեպտեմբերի 1-ն է

Մասնագիտական և անձնային պահանջներ 

Մեզ կարող են դիմել բոլոր այն ուսուցիչները, ովքեր բավարարում են հետևյալ չափանիշներին.

· ունեն լեզվաբանության, մանկավարժության (օտար լեզուների դասավանդում), մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում,

· ունեն ռուսերենով հաղորդակցության գերազանց հմտություններ (գրավոր և բանավոր), հիմնավոր գիտելիքներ դասավանդվող առարկայից

· ունեն ուսումնական հաստատությունում դասավանդելու առնվազն երեք տարվա փորձ, մշտապես կատարելագործում են իրենց մասնագիտական և մանկավարժական կարողությունները՝ հետևելով մասնագիտական և մանկավարժական նորարարություններին ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում

· կրթությունը դիտում են ոչ միայն որպես անձ ձևավորելու միջոց, այլ նաև Հայաստանի ապագան կերտելու գրավական

· դպրոցում աշխատելը համարում են իրենց կոչումը և կարողանում են ոգևորել երեխային

· մանկավարժական գործունեություն իրականացնելիս ցուցաբերում են ստեղծագործական մոտեցում, վերլուծական մտածելակերպ, հավասարակշռվածություն, հոգատարություն ու պատասխանատվություն և չեն խուսափում նորարարություններից

· դասավանդման հմտությունները կատարելագործելու համար մասնակցում են թե՛ ներդպրոցական, թե՛ արտադպրոցական փորձառական համայնքների աշխատանքներին և մասնագիտական այլ ձևաչափերով միջոցառումների, հետևում մասնագիտական և մանկավարժական նորարարություններին ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում

· տիրապետում են իրենց աշխատանքի համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերին

· ունեն ժամանակի կառավարման հմտություններ

· համոզված են, որ իրենց համար երբեք ուշ չէ սովորել

· պատրաստ են համագործակցել մյուս ուսուցիչների հետ՝ անհրաժեշտության դեպքում թարգմանելով ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ որոշ նյութեր:

Դիմելու կարգը

Բոլոր թեկնածուներին խնդրում ենք vacancy@dcs.am էլ. հասցեին ուղարկել՝

1. ինքնակենսագրություն (CV),

2. նամակ-հիմնավորում՝ «Ինչու՞ եմ ուզում դառնալ ուսուցիչ Դիլիջանի կենտրոնակա դպրոցում» թեմայով (մեկ էջից ոչ ավելի),

3. դասավանդման, դասարանի հետ աշխատանքի վերաբերյալ սեփական մոտեցումների ու

առաջնահերթությունների հակիրճ ներկայացում (նշված ձևաչափերից որևէ մեկով` MS

Word, Power Point, Adobe PDF, Flash, Video և այլն):

Փաստաթղթերը կարող եք ուղարկել հայերեն կամ ռուսերեն։ Նամակի բովանդակության տողում նշեք պաշտոնի անունը՝ Russian Teacher։

Հայտերն ընդունվում են մինչև 20.08.2023 թ. ներառյալ: Ընտրված թեկնածուների հետ կապ կհաստատենք անձամբ՝ ընտրության հետագա փուլերը քննարկելու նպատակով:

Կազմակերպության մասին

Դիլիջանի կենտրոնական դպրոցը ստեղծվել է 2013 թվականին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից` ՀՀ Կենտրոնական բանկի (այսուհետ՝ ՀՀ ԿԲ) հետ համագործակցության արդյունքում: Այն հիմնական դպրոց է՝ նախատեսված է 1-9-րդ դասարանցի մինչև 176 աշակերտի համար:

Դիլիջանի կենտրոնական դպրոցը «Այբ»-ի իրագործած առաջին դպրոցական նախագիծն է՝ արտաքին պատվերով և ֆինանսավորմամբ: «Այբ» կրթական հիմնադրամի և ՀՀ ԿԲ համագործակցության արդյունքում ստեղծվել է դպրոցի քաղաքային մոդել՝ հասանելի ոչ միայն ՀՀ ԿԲ աշխատակիցների, այլև Դիլիջանում բնակվող այլ ընտանիքների երեխաների համար: Դպրոցում ուսանելու պայմանները նույնն են բացառապես բոլոր աշակերտների համար:

Դպրոցը «Այբ» համակարգի առաջին դպրոցն է՝ կառուցված Երևան քաղաքից դուրս: Իր գաղափարախոսությամբ ու տեսլականով, ուսումնական ծրագրով, դասավանդման մեթոդաբանությամբ ու մոտեցումներով, ուսուցիչների և աշակերտների ընդունելության քաղականությամբ դպրոցն ամբողջությամբ սինխրոնացված է Երևանի «Այբ» տարրական և միջին դպրոցների հետ: «Այբ» կրթական հիմնադրամը նաև պատասխանատու է դպրոցի կառավարման և «Այբ»-ի չափանիշներին համապատասխան ուսումնական բովանդակության վերահսկողության համար:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed