- Մոլդովական 77, ք․Դիլիջան, Հայաստան
- Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 15.08.2022 թ․
- Աշխատանքը Դիլիջան քաղաքում է։
Ակադեմիական գծով փոխտնօրեն
Պահանջվող հմտություններ
Դիլիջանի կենտրոնական դպրոցն ընդունում է հայտեր դպրոցի ակադեմիական գծով փոխտնօրենի հաստիքի համար։ Աշխատանքը հիմնական է։ Փոխտնօրենը գործում է գործադիր տնօրենի անմիջական ենթակայությամբ։
Ընտրությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ինքնակենսագրությունը (CV) ուղարկել Vacancy@dcs.am հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Փոխտնօրենի հաստիք_անուն, ազգանուն»: Թեկնածուների դիմումների ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 15-ն է։
Ինքնակենսագրականների հիման վրա կկազմվի թեկնածուների կարճ ցուցակ, որում ընդգրկված դիմորդները կհրավիրվեն Դիլիջան՝ մասնագիտական թեստի փուլին։ Այս փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի փուլին։
Մասնագիտական և անձնային պահանջներ
· Բարձրագույն կրթություն, մագիստրոսի աստիճան (նախընտրելի է մանկավարժության կամ կրթական ուղղվածության ոլորտում)
· Կրթական հաստատության կառավարման ոլորտի վերաբերյալ հետհամալսարանական կրթություն կամ որակավորում (ցանկալի է)
· Ղեկավարի փորձառություն կրթական հաստատությունում (ցանկալի է)
· Դասավանդման փորձառություն (ցանկալի է)
· Հայերենի և անգլերենի իմացություն
· Ռուսերեն հաղորդակցվելու կարողություն (ցանկալի է)
· Ժամանակակից կրթական միտումների և զարգացումների տեղեկացվածություն
· Արդյունավետ դասավանդման և ձևավորող գնահատման սկզբունքների վերաբերյալ գիտելիք
· Ուսումնական ծրագրի ներքին կառուցվածքի, դպրոցական հիմնական առարկաների ծրագրերի բովանդակության իմացություն
· Փաստական տվյալներն ուսումնասիրելու և դրանց հիման վրա եզրակացություններ անելու կարողություն
· Տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ կիրառական գիտելիքներ, տեղեկացվածություն, թե ինչպես կարելի է տեղեկատվական տեխնոլոգիաները կիրառել աշխատանքի արդյունավետության բարձրացման մեջ
· Արժեքահեն, գաղափարական, ռազմավարական կառավարման և առաջնորդելու գերազանց հմտություններ
· Նախաձեռնողականություն, մարդկանց ոգևորելու, շահադրդելու և ներգրավելու կարողություն
· Որոշումներ կայացնելու և պատասխանատվություն ստանձնելու ունակություն
· Նոր հմտություններ ու գիտելիքներ արագ ձեռք բերելու և մասնագիտական համատեքստում դրանք արդյունավետ կիրառելու կարողություններ
· Գրավոր և բանավոր հաղորդակցվելու գերազանց հմտություններ
· Ստեղծարար միտք
· Հուզական ինտելեկտ
· Արագ արձագանքելու կարողություն
· Ինքնաճանաչողություն
· Հաստատամտություն և անկողմնակալություն
· Հարաբերություններ ստեղծելու և զարգացնելու կարողություն
· Հումորի լավ զգացում
Փոխտնօրենի աշխատանքային հիմնական պարտականություններ
· Աշակերտների առաջընթացի պլանավորում և կառավարում։
· Ուսուցիչների մասնագիտական աճին միտված միջոցառումների համակարգում։
· Ուսուցչի պրոֆեսիոնալ որակավորումն ապահովող գործիքների և մեթոդների մշակում և ներդրում։
Կազմակերպության մասին
Դիլիջանի կենտրոնական դպրոցը ստեղծվել է 2013 թվականին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից` ՀՀ Կենտրոնական բանկի (այսուհետ՝ ՀՀ ԿԲ) հետ համագործակցության արդյունքում: Այն հիմնական դպրոց է՝ նախատեսված է 1-9-րդ դասարանցի մինչև 160 աշակերտի համար:
Դիլիջանի կենտրոնական դպրոցը «Այբ»-ի իրագործած առաջին դպրոցական նախագիծն է՝ արտաքին պատվերով և ֆինանսավորմամբ: «Այբ» կրթական հիմնադրամի և ՀՀ ԿԲ համագործակցության արդյունքում ստեղծվել է դպրոցի քաղաքային մոդել՝ հասանելի ոչ միայն ՀՀ ԿԲ աշխատակիցների, այլև Դիլիջանում բնակվող այլ ընտանիքների երեխաների համար: Դպրոցում ուսանելու պայմանները նույնն են բացառապես բոլոր աշակերտների համար:
Դպրոցը «Այբ» համակարգի առաջին դպրոցն է՝ կառուցված Երևան քաղաքից դուրս: Իր գաղափարախոսությամբ ու տեսլականով, ուսումնական ծրագրով, դասավանդման մեթոդաբանությամբ ու մոտեցումներով, ուսուցիչների և աշակերտների ընդունելության քաղականությամբ դպրոցն ամբողջությամբ սինխրոնացված է Երևանի «Այբ» տարրական և միջին դպրոցների հետ: «Այբ» կրթական հիմնադրամը նաև պատասխանատու է դպրոցի կառավարման և «Այբ»-ի չափանիշներին համապատասխան ուսումնական բովանդակության վերահսկողության համար: