Աշակերտ, դպրոց, ծնող + փոխհամագործակցություն = ցանկությունների իրագործում։

Մեկտեղվեցին ցանկություններն ու հնարավորությունները, և Դիլիջանի կենտրոնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները, ծնողները, ընկեր Լևոնն ու ուսուցիչ Նունուֆարը գնացին․․․

Սարեր, ձորեր դուզ գնացին, որտեղ որս կար՝ սուս ու փուս գնացին, որտեղ ահ էր՝ կուզեկուզ գնացին…

Գնացի՜ն, գնացի՜ն, շատ թե քիչ, մին էլ տեսնեն․

  •  սարից եկող մի սառնորակ աղբյուր, աղբյուրի մեջ մի մուգ կանաչ ու սև պուտերով մեծ գորտ,
  •  հետաքրքիր, բաց կանաչ գույնի որդ,
  • մի սև շուն, որն ամբողջ ժամանակ ուղեկցեց և ցուլից պաշտպանեց,
  • 11-12-րդ դարի «Աղավնավանք» եկեղեցի,
  •  կարմրավուն բնափայտով կենիներ։

11-12-րդ դարի եկեղեցի էր Աղավնավանքը։ Եկեղեցու ներսում՝

գմբեթի վրա, կար Աստծո նկարը։ Կարմեն Ղազարյան

 

Ծառի հետևում մի արջ տեսա ու շատ վախեցա։ Երբ մոտեցա, պարզվեց կանաչ մամուռ է։ Արթուր Մատինյան

Ի՞նչ լսեցին․

  •  լեգենդ Աղավնավանքի,
  • ճանապարհային նշանների,
  • կենիների արգելավայր-պուրակի մասին։

Մի աղջիկ է լինում, անունը՝ Նաբաթ։ Նաբաթը սիրում է մի տղայի, իսկ Նաբաթի հայրը չի թողնում, որ նրանք ընկերանան։ Տղան իրեն սարից ցած է գցում, և նրա վերջին խոսքը լինում է՝ ա՜խ Նաբաթ։ Մարիա Սաֆարյան

Ի՞նչ արեցին․

  • փայտ հավաքեցին,
  •  խարույկ վառեցին,
  • կարտոֆիլ, նրբերշիկ խորովեցին,
  • նշանակետին կրակեցին,
  •  վրաններ բացեցին,
  • քնապարկում հայտնվեցին։

Մենք կրակեցինք, քնապարկերում պառկեցինք, վրաններ սարքեցինք, մտանք մեջը, դուրս եկանք ու գնացինք տուն։ Գրիգ Ժամհարյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed