Համագործակցային դաս-միջոցառում՝ նվիրված Դ.Ի.Մենդելեևի պարբերական համակարգի 150 ամյակին

Դիլիջանի կենտրոնական դպրոցում հերթական համագործակցային դաս-միջոցառումն էր՝ նվիրված Դ.Ի.Մենդելեևի պարբերական համակարգի 150 ամյակին:

Համագործակցային դաս-միջոցառմանը մասնակցեցին Դիլիջանի կենտրոնական դպրոցի, Դիլիջանի թիվ 2, 4, 5, 6 և կենտրոնական դպրոցների ուսուցիչները և 7-րդ դասարանցիները, իսկ Երևանի «Այբ» դպրոցը միջոցառմանը մասնակցեց համաժամանակյա օնլայն տարբերակով:

Դաս-միջոցառմանը խանդավռությամբ ներգրավված էին և՛ ուսուցիչները, և՛ աշակերտները: Դասի ընթացքում աշակերտները պատրաստեցին տարբեր նյութերի մոլեկուլների մոդելներ և քիմիական ռեակցիաներ ցույց տվեցին այդ մոդելների միջոցով, լուծեցին ռեբուսներ, կապ ստեղծեցին որոշ մետաղների, ալքիմիական սիմվոլների և մոլորակների միջև, կատարեցին հետաքրքրաշարժ փորձեր և այդ փորձերի միջոցով շատ ակտիվորեն բացատրեցին ֆիզիկական և քիմիական երևույթները:

Դասն ամփոփվեց հետագա համագործակցության երաշխիքով և ակնկալիքով:

Меню