…Երբ իմացա եղեռն բառի նշանակությունը, մանկությունիցս մի կտոր պակասեց…
Ալվարդ Սաֆարյան
Հարց ու պատասխան Հայոց ցեղասպանության թեմայով
Հարց ու պատասխան Հայոց ցեղասպանության թեմայով
Նախագծային աշխատանքը սիրով ձեզ համար պատրաստեցին «Այբ» դպրոցի աշակերտուհի Քսենյա Մուրադյանը եւ ԴԿԴ-ի աշակերտ Նարեկ Դավթյանը։
Յուրաքանչյուրիս հոգում կա անավարտ մի երազանք, կտրված մի գիծ, չկատարված մի ցանկություն… Դարերն ու ժամանակը անզոր են մոռացության մատնել մեր հոգու ամենաթաքուն ցավերը… Սրտի կսկիծով ու անսահման հպարտությամբ, չկորչելով դարերի արհավիրքում, ժամանակից կառչելով ու սեփական ազատության համար մարտնչող, քարից հաց քամող ու ժայռից տուն ստեղծող աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկի սերունդ ենք…
Յուրաքանչյուրս մեր մեջ յուրովի ենք վերապրում 1915-ի իրադարձությունները: Համենայնդեպս, 21-րդ դարի սերունդը գիտակցում է, որ աղերսելով կորցրածդ հետ չես բերի: Պիտի ունենանք այնքան գիտակցություն, որ հասկանանք՝ փոխվել են դեմքերը, բայց ոչ նպատակները: Այսօրվա իրականության մեջ շատ են և՜ Թալեաթները, և՜ Թեհլերյանները: Պիտի ունենանք մեծ կամք ու այնքան բանականություն, որ հայ դատը կարողանանք արժանավայել Ներկայացնել ամբողջ աշխարհում…