- Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ հունիսի 20։
- Աշխատանքի սկիզբը՝ 1-ը սեպտեմբերի, 2021 թ․։
- Աշխատանքը Դիլիջան քաղաքում է։ Աշխատանքը երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ուսուցչի փոխարեն է։
Մասնագիտական և անձնային պահանջներ
Մեզ կարող են դիմել այն ուսուցիչները, ովքեր բավարարում են հետևյալ չափանիշներին.
- ունեն լեզվաբանության, մանկավարժության (օտար լեզուների դասավանդում), հաղորդակցման մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում,
- տիրապետում են անգլերենի հաղորդակցման հմտություններին (գրավոր և բանավոր) առնվազն C1 մակարդակին (CEFR) համապատասխան (EFL դասընթացի համար) կամ C2 մակարդակին համապատասխան (ESL դասընթացի համար)
- ունեն ուսումնական հաստատությունում դասավանդելու առնվազն երեք տարվա փորձ, մշտապես կատարելագործում են իրենց մասնագիտական և մանկավարժական կարողությունները՝ հետևելով մասնագիտական և մանկավարժական նորարարություններին ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում
- կրթությունը դիտում են ոչ միայն որպես անձ ձևավորելու միջոց, այլ նաև Հայաստանի ապագան կերտելու գրավական
- դպրոցում աշխատելը համարում են իրենց կոչումը և կարողանում են ոգևորել երեխային
- մանկավարժական գործունեություն իրականացնելիս ցուցաբերում են ստեղծագործական մոտեցում, վերլուծական մտածելակերպ, հավասարակշռվածություն, հոգատարություն ու պատասխանատվություն և չեն խուսափում նորարարություններից
- դասավանդման հմտությունները կատարելագործելու համար մասնակցում են թե՛ ներդպրոցական, թե՛ արտադպրոցական փորձառական համայնքների աշխատանքներին և մասնագիտական այլ ձևաչափերով միջոցառումների, հետևում մասնագիտական և մանկավարժական նորարարություններին ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում
- տիրապետում են իրենց աշխատանքի համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերին
- ունեն ժամանակի կառավարման հմտություններ
- համոզված են, որ իրենց համար երբեք ուշ չէ սովորել
- պատրաստ են համագործակցել մյուս ուսուցիչների հետ՝ անհրաժեշտության դեպքում թարգմանելով ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ որոշ նյութեր: