Աշխարհագրական տեղանուններից շատերն ունեն հետաքրքիր ծագումնաբանություն:
Հիմնականում դրանք կոչվել են իրենց հայտնագործողի կամ նրա կողմից տրված անունով: Եվ շատ անգամ անունները չեն համապատասխանում իրականությանը: Օրինակ՝ Մագելանի ճանապարհորդության ժամանակ աշխարհի ամենամեծ օվկիանոսին տրվեց «Խաղաղ» անունը, քանի որ ոչ մի փոթորկի նրա արշավախումբը չհանդիպեց, բայց իրականում Խաղաղ օվկիանոսն «ամենաանխաղաղ» օվկիանոսներից է: Իսկ Գրենլանդիան, որի գերակշիռ մասը պատված է սառույցով, թարգմանաբար նշանակում է «Կանաչ երկիր»:
Երբ 6-րդ դասարանցիներն անցան Եվրասիա մայրցամաքը, նրանց հետաքրքրեց գույների անվանումներով ծովերի առատությունը, և նրանք որոշեցին բացահայտել ծովերի անվան ծագումնաբանությունը: Աշակերտների ընտրությամբ ձևավորվեցին խմբեր, որոնք ուսումնասիրում են Կարմիր, Սև, Դեղին և Սպիտակ ծովերի անվանումները:
Մեզ արդեն հայտնի են Սև և Կարմիր ծովերի անունների ծագումնաբանությունը: Առաջիկա բացահայտումը՝ Սպիտակ ծովինն է: