Դիլիջանի կենտրոնական դպրոցը հայտարարում է 2022-2023 ուստարվա ընդունելություն։
2022-2023 ուսումնական տարում դպրոցում կատարվում է հիմնական և լրացուցիչ ընդունելություն՝ թափուր տեղերի համալրման նպատակով։
Դիլիջանի կենտրոնական դպրոցը հայտարարում է 2022-2023 ուստարվա ընդունելություն։
2022-2023 ուսումնական տարում դպրոցում կատարվում է հիմնական և լրացուցիչ ընդունելություն՝ թափուր տեղերի համալրման նպատակով։
2022-23 ուստարում հիմնական ընդունելություն է կատարվում հետևյալ դասարաններում․
1-ին դասարան
5-րդ դասարան
6-րդ դասարան
Հիմնական ընդունելությամբ ընդունված մեկ աշակերտի տարեկան ուսման վճարը 2022-2023 ուսումնական տարվա համար կորոշվի դպրոցի Հոգաբարձուների խորհրդի առաջիկա նիստի ընթացքում:
2022-23 ուստարում լրացուցիչ ընդունելություն է կատարվում հետևյալ դասարաններում․
1-ին դասարան
2-րդ դասարան
3-րդ դասարան
4-րդ դասարան
7-րդ դասարան
8-րդ դասարան
Լրացուցիչ ընդունելությամբ ընդունված մեկ աշակերտի տարեկան ուսման վճարը մեկ ուսումնական տարվա համար կազմում է 1․400․000 /մեկ միլիոն չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ:
Բաց դռների միջոցառում | մայիսի 12, 19 |
Դիմումների ներկայացում | մայիսի 20-30 |
Հանդիպում-դասեր դիմորդների հետ /1-ին դասարան/ | հունիս 6-8 |
Զրույցներ դիմորդների ծնողների հետ /1-ին դասարան/ | հունիսի 8 |
Ընդունելության արդյունքների ամփոփում և հրապարակում /1-ին դասարան/ | հունիսի 10 |
Մայրենի (գիտելիքի ստուգում) /տարրական և միջին դպրոց/ | հունիսի 14 |
Մաթեմատիկա (գիտելիքի ստուգում) /տարրական և միջին դպրոց/ | հունիսի 15 |
Անգլերեն (ստուգաթեստ) /միջին դպրոց/ | հունիսի 16 |
Խմբային հարցազրույցներ դիմորդների հետ /միջին դպրոց/ | հունիսի 17 |
Անհատական հարցազրույցներ դիմորդների և ծնողների հետ /տարրական և միջին դպրոց/ | հունիսի 20 |
Ընդունելության արդյունքների ամփոփում և հրապարակում /տարրական և միջին դպրոց/ | հունիսի 22 |
Ծնողների և դիմորդների համար դպրոցում կազմակերպվում է բաց դռների օր, որի ընթացքում դպրոցի թիմը ներկայացնում է դպրոցը և պատասխանում բոլոր հարցերին: Նույն օրը բոլոր հյուրերի համար կազմակերպվում է ծանոթական շրջայց դպրոցում: Բաց դռներին մասնակցությունը բոլոր դիմորդների ծնողների համար պարտադիր է։ Դիմումը ներկայացրած, սակայն բաց դռների միջոցառմանը չմասնակցած ծնողների երեխաները ընդունելությանը մասնակցելու հնարավորությունից զրկվում են։
2-8-րդ դասարանների թափուր տեղերի համալրման համար նախատեսված են հետևյալ քննությունները, որոնք կատարվում են նախորդ դասարանի տարեկան ստուգումներին համապատասխան։
2-ից 4-րդ դասարան
Գիտելիքի ստուգում |
5-ից 7-րդ դասարան | 8-րդ դասարան |
Մայրենի | Մայրենի | Հայոց լեզու |
Մաթեմատիկա | Մաթեմատիկա | Հանրահաշիվ և երկրաչափություն |
Անգլերեն | Անգլերեն | |
Բնագիտական 2 առարկա՝ դիմորդի ընտրությամբ (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) |
Ընդունելության քննություններից բացի` բոլոր դիմորդները և ծնողները (կրտսեր դպրոցի դեպքում՝ միայն ծնողները) անցնում են հարցազրույցի փուլով:
Դպրոց ընդունված երեխաների ցանկը հաստատվում է Ընդունող հանձնաժողովի որոշմամբ` ընդունելության քննությունների և դիմորդների ու ծնողների հետ զրույցի արդյունքների հիման վրա: Ընդունող հանձնաժողովի որոշումը վերջնական է, չի մեկնաբանվում և չի բողոքարկվում:
Դիմորդների ծնողները լրացնում և ուղարկում են ընդունելության դիմումի ձևը: Էլեկտրոնային դիմումը անհրաժեշտ է ուղարկել admissions@dcs.am էլփոստի հասցեին մինչև 2022 թվականի մայիսի 27-ի ժամը 15։00-ն, իսկ դիմումի տպագիր տարբերակը պահանջվող փաստաթղթերի հետ դպրոց ներկայացնել մինչև մայիսի 30-ի ժամը 15։00-ն։