Հատուկ ծնողների և աշակերտների համար Դիլիջանի կենտրոնական դպրոցը կազմակերպում է բաց դռների օրեր, որտեղ Դպրոցի թիմը կներկայացնի դպրոցը և կպատասխանի բոլոր հարցերին: 2023-2024 ուստարվա ընդունելության համար նախատեսված բաց դռների օրերը կկազմակերպվեն մայիսի 10-ին և 16-ին՝ ժամը 14:30-ին:
Բաց դռներին մասնակցությունը միայն գրանցումով է: Դիմորդները կարող են գրանցվել մինչև նշված օրերին նախորդող օրվա ժամը 13։00-ն: