Միջին դպրոց

2026-2027 ուսումնական տարի

2026-27 ուստարվա համար միջին դպրոցում հայտարարվում է հիմնական և լրացուցիչ ընդունելություն 5-րդ և 8-րդ դասարաններում։ Այս ընդունելությանը կարող են մասնակցել միայն այն աշակերտները, որոնք 2025-2026 ուսումնական տարում ավարտել են համապատասխանաբար 4-րդ և 7-րդ դասարանները։

2026-2027 ուսումնական տարվա միջին դպրոցի ընդունելությունը կկատարվի ըստ հետևյալ ժամանակացույցի․

Բաց դռների օրեր Օգոստոսի 24
Հայտադիմումների ընդունում  Օգոստոսի 21-24
Հայոց լեզվի քննություն, 8-րդ դասարան Օգոստոսի 25
Մաթեմատիկայի քննություն, 8-րդ դասարան Օգոստոսի 25
Բնագիտության քննություն, 8-րդ դասարան Օգոստոսի 26
Անգլերենի ստուգաթեստ, 8-րդ դասարան Օգոստոսի 26
Մաթեմատիկայի քննություն, 5-րդ դասարան Օգոստոսի 25
Մայրենիի քննություն, 5-րդ դասարան Օգոստոսի 26
Անգլերենի ստուգաթեստ, 5-րդ դասարան Օգոստոսի 26
Անհատական հարցազրույցներ դիմորդի և ծնողների հետ Օգոստոսի 28
Արդյունքների ամփոփում և հրապարակում Օգոստոսի 28-29

Հիմնական ընդունելությամբ ընդունված մեկ աշակերտի տարեկան ուսման վճարը մեկ ուսումնական տարվա համար կազմում է 200․000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ, իսկ լրացուցիչ ընդունելությամբ ընդունված աշակերտի դեպքում՝ 1․400․000 /մեկ միլիոն, չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ:

Քայլեր

Դիլիջանի կենտրոնական դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ քայլի.

Քայլ 1

Բաց դռների գրանցման հղում։

Բաց դռներին մասնակցությունը բոլոր դիմորդների և ծնողների համար պարտադիր է։ Դիմումը ներկայացրած, սակայն բաց դռների միջոցառմանը չմասնակցած դիմորդները չեն կարող մասնակցել ընդունելությանը:

Քայլ 2

Միջին դպրոցի դիմումի ձևը հասանելի կլինի օգոստոսի 21-ից։

Դպրոց ընդունված երեխաների ցանկը հաստատվում է Ընդունող հանձնաժողովի /ԸՀ/ որոշմամբ` ընդունելության քննությունների և դիմորդների ու ծնողների հետ զրույցի արդյունքների հիման վրա: ԸՀ որոշումը վերջնական է, չի մեկնաբանվում և չի բողոքարկվում՝ բացառությամբ ՀՀ դատական մարմինների կողմից որոշման վերաբերյալ իրավական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության դեպքերի: