Միջին դպրոց

  1. Home
  2. Միջին դպրոց

2022-2023 ուսումնական տարի

2022-23 ուստարվա Դիլիջանի կենտրոնական դպրոցի միջին դասարանների (5-րդ և 6-րդ) աշակերտների հիմնական ընդունելությունը կատարվում է մայիս-հունիս ամիսների ընթացքում:

Հիմնական ընդունելություն է կատարվում միայն միջին դպրոցի 5-րդ և 6-րդ դասարաններում: Այս ընդունելությանը կարող են մասնակցել միայն այն աշակերտները, ովքեր 2021-2022 ուսումնական տարում ավարտել են 4-րդ և 5-րդ դասարանները:

Հիմնական ընդունելությամբ ընդունված մեկ աշակերտի տարեկան ուսման վճարը 2022-2023 ուսումնական տարվա համար կորոշվի դպրոցի Հոգաբարձուների խորհրդի առաջիկա նիստի ընթացքում:

Լրացուցիչ ընդունելությամբ ընդունված մեկ աշակերտի տարեկան ուսման վճարը մեկ ուսումնական տարվա համար կազմում է 1․400․000 /մեկ միլիոն չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ:

Քայլեր

Դիլիջանի կենտրոնական դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ քայլի.

Քայլ 1

Գրանցվել և մասնակցել բաց դռների օրվան՝ ծնողների հետ միասին: Բաց դռներին մասնակցությունը միայն գրանցումով է: Բաց դռները կկազմակերպվեն մայիսի 12-ին և 19-ին՝ ժամը 14։30-ին:

Բաց դռներին մասնակցությունը բոլոր դիմորդների և ծնողների համար պարտադիր է։ Դիմումը ներկայացրած, սակայն բաց դռների միջոցառմանը չմասնակցած դիմորդները չեն կարող մասնակցել ընդունելությանը:

Փուլ 2

Ներկայացնել ընդունելության հայտը, որը հասանելի կլինի շուտով:

5-6-րդ դասարանների աշակերտները դպրոց են ընդունվում մայրենի, մաթեմատիկա և անգլերեն առարկաներից համապատասխան թեստերի և աշակերտի և ծնողների հետ հարցազրույցի արդյունքի հիման վրա՝ տվյալ ուսումնական տարվա ընդունող հանձնաժողովի կայացրած որոշմամբ:

7-8-րդ դասարանի աշակերտները ընդունվում են դպրոց՝ հայոց լեզու, մաթեմատիկա (հանրահաշիվ, երկրաչափություն) և անգլերեն առարկաներից համապատասխան թեստերի, իսկ 8-րդ դասարանում նաև բնագիտական երեք առարկաներից (քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն) 2-ի՝ դիմորդի ընտրությամբ և աշակերտի և ծնողների հետ հարցազրույցի արդյունքի հիման վրա՝ տվյալ ուսումնական տարվա ընդունող հանձնաժողովի կայացրած որոշմամբ:

Դպրոց ընդունված երեխաների ցանկը հաստատվում է Ընդունող հանձնաժողովի /ԸՀ/ որոշմամբ` ընդունելության երկու քննությունների և դիմորդների ու ծնողների հետ զրույցի արդյունքների հիման վրա: ԸՀ որոշումը վերջնական է, չի մեկնաբանվում և չի բողոքարկվում՝ բացառությամբ ՀՀ դատական մարմինների կողմից որոշման վերաբերյալ իրավական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության դեպքերի:

Menu