Ուսման վարձ

  1. Home
  2. Ուսման վարձ

2022-2023 ուսումնական տարում դպրոցում կատարվում է հիմնական և լրացուցիչ ընդունելություն։

Հիմնական ընդունելություն

2022-2023 ուստարում հիմնական ընդունելություն է կատարվում  1-ին, 5-րդ և 6-րդ դասարաններում:

Հիմնական ընդունելությամբ ընդունված մեկ աշակերտի տարեկան ուսման վճարը 2022-2023 ուսումնական տարվա համար կորոշվի դպրոցի Հոգաբարձուների խորհրդի առաջիկա նիստի ընթացքում:

Լրացուցիչ ընդունելություն

2022-2023 ուստարում լրացուցիչ ընդունելություն է կատարվում 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 7-րդ և 8-րդ դասարաններում, որին կարող են մասնակցել տվյալ դասարանին համապատասխանող աշակերտները։

Լրացուցիչ ընդունելությամբ ընդունված մեկ աշակերտի տարեկան ուսման վճարը 2022-2023 ուստարում մեկ ուսումնական տարվա համար կազմում է 1․400․000 /մեկ միլիոն չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ:

Ուսման վարձը ներառում է.

  • հիմնական դասապրոցեսը,
  • խորացված պարապմունքները,
  • օլիմպիական խմբակները,
  • լողի պարապմունքները,
  • ուսումնական պլանով նախատեսված լրացուցիչ պարապմունքները,
  • երկանգամյա սնունդը (փոքրիկ նախաճաշ և ճաշ),
  • տրանսպորտային փոխադրում դեպի դպրոց և հակառակ ուղղությամբ:
Menu