ԴԿԴ Շրջանավարտներ

Հայկ Նազարյան

ԴԿԴ շրջանավարտԻմ դպրոցական տարիները ԴԿԴ-ում, անշուշտ, մեծ դեր են խաղացել իմ որպես անհատի ձևավորման գործում: ԴԿԴ -ն ինձ շատ բան է տվել՝ գիտելիք, ընկերություն, փորձ, հնարավորություններ և պատրաստվածություն ապագայի համար:…

Դիանա Նազարյան

ԴԿԴ շրջանավարտ2013թ.-ի սեպտեմբերի 1, Դիլիջանի կենտրոնական դպրոց,  լիքը նոր աշակերտներ և այդ աշակերտներից մեկը ես էի՝ 7-րդ դասարանի շարքում։ Դիլիջանի կենտրոնական դպրոց,այստեղից սկսվում է իմ հաջողության նոր ճանապարհը։  Այստեղ իմ ներսում սերմանվեց այն 8 արժեքները, որոնք մինչև այսօր օգնում են ինձ շարժվել առաջ, չհանձնվել, չկոտրվել,   չվախենալ սայթաքելուց , հետ չկանգնել ճանապարհից, միշտ ունենալ նոր  նպատակներ և ամենակարևորը, հասնել նպատակներին։ Այդպես իմ նպատակը դարձավ «Այբ ավագ դպրոց» ընդունվելը  2016թ- ին ընդունվեցի և ուսումս շարունակեցի  «Այբ ավագ դպրոցում»։ Այժմ Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողուհի եմ, առօրյաս անցնում է տարբեր հիվանդանոցներում,   հիվանդասենյակներում՝ ուսումնասիրելով տարբեր բուժառուներիհիվանդությունների պատմությունները, փորձելով գտնել նրանց հիվանդություններիպատճառները և բուժումները։   «Այբ»դպրոցն ինձ ընձեռնեց այն հնարավորությունները ,որ կարողացա ավելի մոտիկից ճանաչել մարդկային տեսակները ,նրանց խառնվածքները ,հասկանալ նրանց խնդիրները ,իսկ ԵՊԲՀ-ը թույլ տվեց դառնալ այն մարդը, ով կօգնի եւ  կաջակցի յուրաքանչյուրին,առանց որեւէ ակնկալիքի: Ես իմ մեծ ուղու ՝ բժշկի կոչմանն արժանանալու դժվարին ճանապարհին եմ ՝պատասխանատու, բայց միեւնույն ժամանակ շատ հաճելի:

Վահագն Ալոյան

Վահագն Ալոյան ԴԿԴ շրջանավարտԲա՛րև, ես Վահագնն եմ՝ ԴԿԴ 2022 թ. շրջանավարտներից: Հիմա սովորում եմ «Այբ» ավագ դպրոցի տասներորդ դասարանում: Շատ եմ սիրում աստղագիտություն և աշխարհագրություն: ԴԿԴ-ում սովորելը, բազում գիտելիքներից բացի,…