ԴԿԴ շրջանավարտ

2013թ.-ի սեպտեմբերի 1, Դիլիջանի կենտրոնական դպրոց

լիքը նոր աշակերտներ և այդ աշակերտներից մեկը ես էի՝ 7-րդ դասարանի շարքում։ Դիլիջանի կենտրոնական դպրոց,այստեղից սկսվում է իմ հաջողության նոր ճանապարհը։

 Այստեղ իմ ներսում սերմանվեց այն 8 արժեքները,

որոնք մինչև այսօր օգնում են ինձ շարժվել առաջչհանձնվելչկոտրվել

 չվախենալ սայթաքելուց , հետ չկանգնել ճանապարհիցմիշտ ունենալ նոր

 նպատակներ և ամենակարևորըհասնել նպատակներին։

Այդպես իմ նպատակը դարձավ «Այբ ավագ դպրոց» ընդունվելը

 2016թ- ին ընդունվեցի և ուսումս շարունակեցի  «Այբ ավագ դպրոցում»։

Այժմ Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողուհի եմ, առօրյաս անցնում է տարբեր հիվանդանոցներում,   հիվանդասենյակներում՝ ուսումնասիրելով տարբեր բուժառուներիհիվանդությունների պատմություններըփորձելով գտնել նրանց հիվանդություններիպատճառները և բուժումները։ 

 «Այբ»դպրոցն ինձ ընձեռնեց այն հնարավորությունները ,որ կարողացա ավելի մոտիկից ճանաչել մարդկային տեսակները ,նրանց խառնվածքները ,հասկանալ նրանց խնդիրները ,իսկ ԵՊԲՀ-ը թույլ տվեց դառնալ այն մարդըով կօգնի եւ  կաջակցի յուրաքանչյուրին,առանց որեւէ ակնկալիքի:

Ես իմ մեծ ուղու ՝ բժշկի կոչմանն արժանանալու դժվարին ճանապարհին եմ ՝պատասխանատուբայց միեւնույն ժամանակ շատ հաճելի:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed