Դիլիջանի կենտրոնական դպրոցը հայտարարում է 2022-2023 ուստարվա լրացուցիչ ընդունելություն 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 7-րդ և 8-րդ դասարաններում: 1-ին դասարանի ընդունելությանը կարող են մասնակցել միայն մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ը 6 տարեկանը լրացած երեխաները, ովքեր չեն հաճախել այլ հանրակրթական դպրոց (անկախ սեփականության ձևից): 2-րդ, 3-րդ, 4-րդ, 7-րդ և 8-րդ դասարանների ընդունելությանը կարող են մասնակցել այն դիմորդները, ովքեր 2021-22 ուստարում ավարտել են համապատասխանաբար 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ և 7-րդ դասարանները:
Լրացուցիչ ընդունելություն
Ընդունելության գործընթացի փուլերը
Ընդունելության գործընթացի ստորև ներկայացված բոլոր փուլերի մասնակցությունը պարտադիր Է։
ԿԱՐԵՎՈՐ՝
Լրացուցիչ ընդունելությամբ ընդունված մեկ աշակերտի տարեկան ուսման վճարը մեկ ուսումնական տարվա համար կազմում է 1․400․000 /մեկ միլիոն չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ: