Դիլիջանի կենտրոնական դպրոցում տեղի ունեցավ երեխաների միջազգային օրվան նվիրված միջոցառում, որն ուղեկցվեց հաճելի անակնկալներով․ երգ, պար, խաղ, կավճանկարչություն․․․

Օդապարուկների թռիչքը է՛լ ավելի ոգևորեց երեխաներին և բարձր տրամադրություն հաղորդեց տոնակատարությանը։

Թող բոլոր երեխաների երազանքներն իրականություն դառնան։