Օլիմպիական հաջողություններ

Դիլիջանի կենտրոնական դպրոցում արդեն ձևավորված և մշտական բնույթ կրող լավագույն ավանդույթներ կան, որոնց թվում մեր աշակերտների շարունակական հաջողություններն են առարկայական օլիմպիադաներում։

Այս տարի ևս դպրոցը կունենա իր ներկայացուցիչները առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում․ 5-րդ դասարանի աշակերտ Արեն Պապյանը և 7-րդ դասարանի աշակերտուհի Մանե Ստեփանյանը կմասնակցեն մաթեմատիկայի օլիմպիադայի հանրապետական փուլին, իսկ ահա 9-րդ դասարանի աշակերտուհի Անժելա Մաթևոսյանը կփորձի ցուցաբերել լավագույն արդյունքներ միանգամից երեք առարկաներից՝ հայոց լեզու, անգլերեն և քիմիա։ Կարևորելով մեր աշակերտների հաջողությունները՝ մաղթում ենք նրանց նոր ձեռքբերումներ։

Добавить комментарий

Ваш эл. адрес не будет опубликован. Обязательные поля помечены *

Заполните поле
Заполните поле
Please enter a valid email address.
Вы должны согласиться с условиями для продолжения