Եվս մեկ 1-ին կարգի դիպլոմ հանրապետական օլիմպիադայում
Եվս մեկ 1-ին կարգի դիպլոմ հանրապետական օլիմպիադայում, այս անգամ՝ «Հայոց լեզու» առարկայից:
Այո՛, և հաղթողը կրկին ԴԿԴ-ի 9-րդ դասարանի աշակերտուհի Անժելա Մաթևոսյանն է։ Լավագույն արդյունք ցուցաբերելով հայոց լեզվի օլիմպիադայի քաղաքային և մարզային փուլերում՝ Անժելան փայլուն արդյունք ունեցավ նաև հանրապետական փուլում՝ հավաքելով 9-րդ դասարանցիների շրջանում ամենաբարձր միավորը։ Սա մեր աշակերտուհու արդեն երկրորդ նշանակալի ձեռքբերումն է՝ քիմիայի օլիմպիադայում հաղթող ճանաչվելուց հետո, իսկ առջևում անգլերենի օլիմպիադայի հանրապետական փուլն է, որում ևս մեծ ակնկալիքներ ունենք մեր խելացի ու աշխատասեր սանից։