LABBOX շարժական լաբորատորիան Հաղարծին գյուղում

LABBOX ծրագիրն այս անգամ համախմբել էր Տավուշի մարզի շուրջ 100 աշակերտի:
Դիլիջանի կենտրոնական դպրոցը շարունակում է իր առաքելությունը՝ տարածել լավագույն կրթական փորձն ու մշակույթը:

ԼABBOX ծրագրի (շարժական լաբորատորիա, լաբորատոր փորձեր տարբեր դպրոցների աշակերտների համար) հերթական այցը Հաղարծին էր. մենք այցելել էինք Հաղարծնի միջնակարգ դպրոցի աշակերտներին:
Ի դեպ՝ այս անգամ ոչ մենակ. մեզ էին միացել Դիլիջանի թիվ 4,5 և 6 դպրոցի աշակերտները:
Մի քանի օր շարունակ Դիլիջանի կենտրոնական դպրոցում կենսաբանության, ֆիզիկայի և քիմիայի փորձերին մասնակցելով՝ աշակերտների խումբն արդեն պատրաստ էր այդ փորձերը ցուցադրելու և սովորեցնելու այլ դպրոցի աշակերտներին:
Շուրջ 100 աշակերտ միասին փորձեցին, փորձարկեցին, սովորեցին և սովորեցրին:
Շնորհակալություն բոլոր դպրոցներին համագործակցության և շատ հագեցած օրերի համար:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed