ԿԻՍԱՄՅԱԿԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

ԿԻՍԱՄՅԱԿԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

Մենք սկսում ենք շարք, որտեղ կներկայացնենք Դիլիջանի կենտրոնական դպրոցի 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակի նորությունները, հաջողությունները, ծրագրերը և ոչ միայն:
Ներկայացնենք մեր դպրոցի ձեռքբերումները:

Դիլիջանի կենտրոնական դպրոցի համար հատոկ նշանակություն ունեցող ձեռքբերումներից է մեր և Տավուշի մարզի այլ դպրոցների միջև զարգացող համագործակցությունը:
Այդ համագործակցության շրջանակում Դիլիջանի այլ դպրոցների աշակերտներ մասնակցում են Դիլիջանի կենտրոնական դպրոցում իրականացվող օլիմպիական խմբակներին՝ քիմի, ֆիզիկա, կենսաբանություն, պատմություն և մաթեմատիկա առարկաներից:
Ի դեպ խմբակի մասնակիցներից շատերն Օլիմպիադաներում իրենց մասնակցությունը մեկնարկել են շատ բարձր արդյունքներով:

Մենք մեր ձեռբերումներից ամենակարևորն ենք համարում նաև LABBOX շարժական լաբորատորիայի այս կիսամյակի գործունեությունը:
Այս անգամ LABBOX ծրագիրն իրականացվում էր մի քանի դպրոցների հետ համատեղ՝ իր շուրջը համախմբելով Տավուշի մարզի շուրջ 100 աշակերտի:
Աշակերտները մի քանի օր շարունակ Դիլիջանի կենտրոնական դպրոցում կենսաբանության, ֆիզիկայի և քիմիայի փորձերին մասնակցելով՝ արդեն պատրաստ էին այդ փորձերը ցուցադրելու և սովորեցնելու այլ դպրոցի աշակերտներին. այս անգամ այդ դպրոցը Հաղարծնի միջնակարգ դպրոցն էր:

Սրանք մեր ձեռբերումներից ընդամենը մի քանիսին էին, մյուսների մասին՝ հաջորդիվ:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed