ԿԻՍԱՄՅԱԿԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կիսամյակի նորություններ
Ի՞նչ, ինչու՞ և ինչպե՞ս դասավանդել…
Ուսումնառության համընդհանուր ձևավորում (UDL), սովորողների բազմազան կարիքների հիման վրա տարբերակված ուսուցում, լայն իմաստով՝ ներառական կրթություն. սրանք են ժամանակակից կրթության հիմնաքարերը: Դիլիջանի կենտրոնսկան դպրոցը մեկնարկել է ներառական կրթության զարգացման ծրագիր դպրոցի անձնակազմի համար:
Համագործակցելով «Արմավ» շարունակական կրթության կենտրոնի փորձագետների հետ` մեր ուսուցիչները մասնակցում են սեմինարների, դասալսումների ու քննարկումների և շարունակում են զարգացնել նորարարական մանկավարժական մոտեցումներով դասավանդման կոմպետենցիները: Արդյունքում մենք ունենալու ենք նաև ներառական կրթության մենթորներ, որոնք ապահովելու են ծրագրի շարունակականությունը ոչ միայն մեր դպրոցում, այլև կիսվելու են իրենց փորձառությամբ և աջակցելու են մեր գործընկեր դպրոցներին:
Վերջին նորությունը Դիլիջանի կենտրոնական դպրոցի մեդիաթիմի ստեղծումն է:
Մեդիաթիմը գրում, նկարահանում և լուսաբանում է դպրոցում կատարվող յուրաքանչյուր իրադարձություն: Սպասեք նորությունների մեր հրաշալի լրագրողների թիմից: