Նախագծահեն ուսուցումը ԴԿԴ-ի ուսումնական ծրագրում առաջնահերթ նշանակություն ունի։ Կարևորելով այն՝ որպես աշակերտների հետազոտական և ստեղծագործական հմտությունները զարգացնող գործոն, 2021-2022ուստարում դպրոցում իրականացվեցին բազմազան ու հետաքրքիր նախագծային աշխատանքներ ուսումնական տարբեր առարկաների շրջանակներում։ Արդյունքում՝ արվեստի նախագծերի հաջողված ու դրական արձագանք գտած ցուցահանդեսին մայիսի 5-ին հաջորդեց մեկ այլ շնորհանդես, ուր աշակերտներն իրենք մեծ ոգևորությամբ ներկայացրեցին ոստարվա ընթացքում իրենց իրականացրած լավագույն նախագծային աշխատանքները։ Դրանք իսկապես բազմաբնույթ էին և յուրօրինակ, ներկայացման ձևը ևս իրենք էին ընտրել՝ գունագեղ պաստառների, տպագրված փոքրիկ գրքույկների, գովազդային վահանակների, փոքրիկ գիտափորձերի կամ իրենց աշխատանքների ընթացքը ներկայացնող տեսանյութերի ձևով։ Շնորհանդեսին ներկա գտնվողները շատ տպավորված էին և, ինչպես նշեցին, անհամբերությամբ կսպասեն հաջորդին։