Աննա Ղազարյան

Կարևորելով ճիշտ կեցվածքն ու առողջ ապրելակերպը և համարելով դրանք երեխայի ֆիզիկական զարգացման համար անհրաժեշտ նախապայմաններ՝ Դիլիջանի կենտրոնական դպրոցում 1-ին և 2-րդ դասարանների աշակերտների ֆիզկուլտուրայի դասերը առանձնահատուկ ձևով են կազմակերպվում։

Նորամուծությունը անցյալ տարվանից է կիրառվում և արդեն տվել է դրական արդյունքներ։ Դպրոցի ամենափոքրիկ երկու դասարանների աշակերտներին դասավանդում է Աննա Ղազարյանը ֆիտբոլի գնդակով։ Նրա խոսքերով՝ ֆիտբոլի վարժանքները շատ արդյունավետ և օգտակար են ֆիզիկական պատրաստվածության առումով, ավելին՝ երեխաները մեծ սիրով և աշխուժությամբ են մասնակցում դասերին, գույնզգույն գնդակների միջոցով մարզումները ոչ միայն առողջարար են մեր փոքրիկ աշակերտների համար, այլև ուրախ տրամադրություն, առույգ տեսք և նոր եռանդ են պարգևում նրանց։

Добавить комментарий

Ваш эл. адрес не будет опубликован. Обязательные поля помечены *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed