Ապրիլի 25-ին և 26-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցի նախաձեռնությամբ կայացավ «Ծիլ» թատերական ամենամյա փառատոնը։

Փառատոնին հայտնի և սիրված ստեղծագործությունների թատերական ներկայացումներով հանդես եկան Դիլիջանի կենտրոնական դպրոցի, Դիլիջանի համար 6 հիմնական և թիվ 4 հիմնական դպրոցների, Երևանի «Հայ ասպետ» հիմնադրամի Մենուա Հովհաննիսյան անվան դպրոցի սաները։ Փառատոնի երկու օրերին ևս մեկ անգամ արժևորվեց և վերաիմաստավորվեց հեղինակների թողած գրական վաստակը, ինչպես նաև հնարավորություն տրվեց շփվելու միմյանց հետ, շնորհալի երեխաների ձիրքն ու ջանքերը ներկայացնելու։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ում շնորհիվ իրականություն դարձավ այս մտահղացումը, բոլոր մասնակից աշակերտներին, ուսուցիչներին,և ամենակարևորը՝ մեր մեծ ու փոքր հանդիսատեսին ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed