Կենսաբանության ուսուցիչ

«Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամ

Մոլդովական 77, ք․Դիլիջան, Հայաստան

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 30/09/2024

 Աշխատանքը Դիլիջան քաղաքում է։

Մասնագիտական և անձնային պահանջներ 

Մեզ կարող են դիմել բոլոր այն ուսուցիչները, ովքեր բավարարում են հետևյալ չափանիշները.

 

  • ունեն կենսաբանության մանկավարժության (կենսաբանության դասավանդում) մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում,
  • ունեն դասավանդման առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ,
  • տիրապետում են համապատասխան տարիքային խմբի երեխաների հետ աշխատելու համար անհրաժեշտ հաղորդակցական և համագործակցության հմտությունների,
  • ունեն հիմնավոր գիտելիքներ դասավանդվող առարկայից, ինչպես նաև տիրապետում են մանկավարժական և տեխնոլոգիական գիտելիքին՝ այն դասավանդման ընթացքում տեղին և բավարար ծավալով կիրառելու համար,
  • գիտեն անգլերեն այն մակարդակով, որը թույլ կտա թարգմանել դասագրքեր և հասկանալ ու օգտագործել համացանցում տեղադրված նյութերը։ Տիրապետում են իրենց աշխատանքի համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերին (օր.՝, Microsoft office և այլն),
  • կրթությանը վերաբերում են ոչ միայն որպես անձ ձևավորելու, այլ նաև Հայաստանի ապագան կերտելու գրավական։ Ուսուցչական առաքելությունն իրականացնելիս դրևորում են ճանաչողական բազմակողմանիություն, ստեղծագործական և վերլուծական մտածելակերպ, հուզական զսպվածություն, հոգատարություն և պատասխանատվություն,
  • դասավանդման հմտությունները կատարելագործելու համար մասնակցում են թե՛ ներդպրոցական, թե՛ դպրոցից դուրս գործող փորձարնական համայնքների աշխատանքներին և այլ մասնագիտական ձևաչափերին, հետևում են մասնագիտական և մանկավարժական նորարարություններին ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում
  • տիրապետում են ժամանակի կառավարման հմտություններին:

Դիմելու կարգը

Բոլոր թեկնածուներին խնդրում ենք vacancy@dcs.am էլփոստի հասցեին ուղարկել ինքնակենսագրություն (CV, նկարը պարտադիր է) և ուղեկցող նամակ՝ ինչու եմ ուզում աշխատել Դիլիջանի կենտրոնական դպրոցում։ Նամակի վերնագրում անհրաժեշտ է նշել պաշտոնը և անուն, ազգանունը՝ Կենսաբանության ուսուցիչ_անուն, ազգանուն: Հայտերն ընդունվում են մինչև 2024 թ.ի սեպտեմբերի 30ներառյալ։

Դիմորդներին հետագա քայլերի մասին մենք կտեղեկացնենք էլփոստով՝ դիմելու վերջնաժամկետից հետո:

Կազմակերպության մասին

 Դիլիջանի կենտրոնական դպրոցը ստեղծվել է 2013 թվականին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից` ՀՀ Կենտրոնական բանկի (այսուհետ՝ ՀՀ ԿԲ) հետ համագործակցության արդյունքում: Այն հիմնական դպրոց է՝ նախատեսված է 1-9-րդ դասարանցի մինչև 160 աշակերտի համար:

Դիլիջանի կենտրոնական դպրոցը «Այբ»-ի իրագործած առաջին դպրոցական նախագիծն է՝ արտաքին պատվերով և ֆինանսավորմամբ: «Այբ» կրթական հիմնադրամի և ՀՀ ԿԲ համագործակցության արդյունքում ստեղծվել է դպրոցի քաղաքային մոդել՝ հասանելի ոչ միայն ՀՀ ԿԲ աշխատակիցների, այլև Դիլիջանում բնակվող այլ ընտանիքների երեխաների համար: Դպրոցում ուսանելու պայմանները նույնն են բացառապես բոլոր աշակերտների համար:

Դպրոցը «Այբ» համակարգի առաջին դպրոցն է՝ կառուցված Երևան քաղաքից դուրս: Իր գաղափարախոսությամբ ու տեսլականով, ուսումնական ծրագրով, դասավանդման մեթոդաբանությամբ ու մոտեցումներով, ուսուցիչների և աշակերտների ընդունելության քաղականությամբ դպրոցն ամբողջությամբ սինխրոնացված է Երևանի «Այբ» տարրական և միջին դպրոցների հետ: «Այբ» կրթական հիմնադրամը նաև պատասխանատու է դպրոցի կառավարման և «Այբ»-ի չափանիշներին համապատասխան ուսումնական բովանդակության վերահսկողության համար:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed