«Դասի արդյունավետ պլանավորում։ Մտածողության վեց հիմնասյուները»

Հոկտեմբերի 23-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցի պատմության ուսուցիչ Հովհաննես Հարությունյանը «Վիզուալ Հայաստան» ծրագրի հետ համագործակցության շրջանակում անցկացրեց բանախոսություն «Դասի արդյունավետ պլանավորում։ Մտածողության վեց հիմնասյուները» թեմայով։

Բանախոսությունը նպատակ ուներ ուսուցիչներին ծանոթացնել «Աշխարհացույց» հարթակին, ինչպես նաև քննարկել դասի պլանավորման մեթոդներ, որոնք կնպաստեն պատմական մտածողության զարգացմանը։

Ողջունելի էր այն հանգամանքը, որ բանախոսությանը բացի Դիլիջանի կենտրոնական դպրոցի ուսուցիչներից, ներկա էին նաև ուսուցիչներ այլ դպրոցներից։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed