Կոմիտաս
Փըշուր մը քնարերգություն
Նոյեմբերի 12-ին 6-րդ դասարանում տեղի ունեցավ բաց դաս-ցերեկույթ՝ նվիրված հայ մեծանուն երգահան, վարդապետ և ուսուցիչ Կոմիտասի 155-ամյակին։ Երեխաները ներկայացրին որոշ կենսագրական տեղեկություններ Կոմիտասի կյանքից, կարդացին ասույթներ՝ նվիրված Կոմիտասին, արտասանեցին աշնան և սիրո թեմաներով քառյակներ և բանաստեղծություններ, ինչպես նաև հատվածներ Պ․ Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից։ Ներկայացրին նաև իրենց ձեռքով պատրաստված պաստառը՝ նվիրված Կոմիտասին։ Երեխաները հանդես եկան երաժշտական կատարումներով՝ երգելով «Կաքավիկ», «Երկինքն ամպել է» և «Սոնա յար» երգերը։ Ելքի քարտերում առաջադրված հարցերին պատասխանելուց հետո դասն ավարտվեց Կոմիտասի «Շորոր» պարով։ Երեխաները երկար էին պատրաստվել միջոցառմանը, որը հնարավորություն տվեց հարստացնել իրենց գործուն բառապաշարը և ավելի լավ ճանաչել մեր մեծանուն երգահան Կոմիտասին։