Կոմիտասի 155-ամյա տարելիցին նվիրված 6-րդ դասարանցիները այցելեցին Կոմիտասի թանգարան՝ շրջելու թեմատիկ սրահներում։ Ծանոթացան նրա կոմպոզիտորական, երաժշտագիտական, բանահավաքչական և կատարողական գործունեությանը։ Ցուցասրահներում հնչում էր Կոմիտասի երաժշտությունը, ինչը շատ հաճելի և տրամադրող էր։ Երեխաները շրջեցին սրահներում, արտասանեցին աշնան և սիրո թեմաներով բանաստեղծություններ, արտասանեցին հատվածներ Պ․Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից, գեղեցիկ երգեցին «Կաքավիկ», «Երկինքն ամպել է» երգերը։ Թանգարանի բակում պարեցին Կոմիտասի «Շորոր»-ը և բարձր տրամադրությամբ և տպավորություններով դուրս եկան թանգարանից։