«History box» և «Geobox» ծրագրի շրջանակում Դիլիջանի կենտրոնական դպրոցի 8-րդ դասարանցիները այցելեցին Լոռու մարզի գ. Վահագնիի Ա. Քոչինյանի անվան միջնակարգ դպրոց։ Պատմության դասի մասնակից աշակերտները վարեցին Կիլիկիայի գործակալությանը նվիրված դաս, այնուհետև իրականացրին Լևոն երկրորդի թագադրությունը։ Աշխարհագրության դասի մասնակից աշակերտները ներկայացրին Արևմտյան Եվրոպայի պետությունների խոհանոցը և ռազմաարդյունաբերությունը, որպես տնտեսական համագործակցության օրինակ։