«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ

Նոյեմբերի 16-ին Եվրոպական դպրոցում կայացավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը, որը նախաձեռնել էր European School-ը՝ համագործակցելով «Մեկ ձայն» ասոցիացիայի և «ԽորանԱրդ» ինտելեկտուալ ակումբի հետ։

Խաղին մասնակցեցին 9 ոչ պետական և 4 հրավիրյալ պետական դպրոցներ։ 7-9-րդ դասարանի աշակերտները հնարավորություն ունեցան իրենց գիտելիքները ներկայացնելու կրթության, արվեստի, պատմության, սպորտի և այլ ոլորտների վերաբերյալ հարցերի միջոցով։ Դիլիջանի կենտրոնական դպրոցի թիմը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։
Ինչպես յուրաքանչյուր մրցույթում, այս խաղում նույնպես առանձնացան այն թիմերը, որոնք ստացան առաջին, երկրորդ և երրորդ տեղերը, արժանացան պարգևատրման՝ հավաստագրերով և հաղթական գավաթով։ Առաջին 8 հորիզոնականը գրաված թիմերը նաև հնարավորություն են ստացել մասնակցելու «ԽորանԱրդ» ակումբի կողմից դեկտեմբերին Գյումրիում կայանալիք «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի առաջնությանը՝ դրսևորելու իրենց տաղանդները նոր հարթակում։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed