ԵՊՀ ԻՄ-Դիլիջանի կենտրոնական դպրոց համագործակցության շրջանակում հունվարի 16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» մագիստրոսական կրթական ծրագրի և «Ռուսաց լեզու և գրականություն» բակալավրի կրթական ծրագրի ուսանողները տնօրենի խորհրդական Ա. Մակարյանի և ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ն. Գրիգորյանի ուղեկցությամբ այցելեցին Դիլիջանի կենտրոնական դպրոց:
Հյուրերը շրջայց կատարեցին դպրոցում, այնուհետև կրթության, մանկավարժության վերաբերյալ զրույց ունեցան Դիլիջանի կենտրոնական դպրոցի գործադիր տնօրեն Ա․Մեհրաբյանի և ակադեմիական տնօրեն Ն․Դալուզյանի հետ։
Երկկողմ համագործակցությունը շարունակելու պայմանավորվածություն ձեռք բերվեց. ԵՊՀ ԻՄ ուսանողներին առաջարկվեց իրենց մանկավարժական պրակտիկաներն անցնել Դիլիջանի կենտրոնական դպրոցում, փոխադարձ այցելելությունները դարձնել պարբերական, իրականացնել դասալսումներ, կատարել փորձի փոխանակում ավագ սերնդի հետ: Դպրոցի տնօրենությունն էլ հրավեր ստացավ այցելել մասնաճյուղ, հանդիպումներ ունենալ դասավանդող մանկավարժների, հոգեբանների և մյուս ուսանողների հետ, մասնակցել նրանց ավարտական աշխատանքների և թեզերի պաշտպանություններին։