Մարտի 6-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցում տեղի ունեցավ “Literature and Language Challenge” խորագրով վիկտորինան՝ անգլերեն լեզվից։ Մրցույթին մասնակցեցին 6-8-րդ դասարանների աշակերտները՝ իրենց գիտելիքները փորձարկելով անգլերեն գրականության, դարձվածքների, քերականության և բառապաշարի վերաբերյալ հետաքրքիր ու բազմաբնույթ հարցերի շուրջ։ Միջոցառումը ստեղծեց մրցակցային, բայց ընկերական միջավայր, որտեղ աշակերտները ոչ միայն ստուգեցին իրենց գիտելիքները, այլև ձեռք բերեցին նոր փորձառություններ և հմտություններ։
Շնորհակալություն անգլերենի ուսուցչուհի Արփինե Ավալյանին հետաքրքիր և ուսուցողական նախաձեռնության համար։