Մարտի 12-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցում տեղի ունեցավ Կարլ Պոպեր ձևաչափով բանավեճ Դիլիջան համայնքի դպրոցների աշակերտների մասնակցությամբ։ Բանավեճը կազմակերպվում է երրորդ տարին անընդմեջ՝ Դիլիջանի կենտրոնական դպրոցի պատմության ուսուցչի նախաձեռնությամբ։ Հաղարծնի և 6-րդ դպրոցի բանավեճի թեման էր «Արդյո՞ք դպրոցներում պետք է ավելի շատ դասաժամ տրամադրել արժեքային դաստիարակությանը», իսկ ԴԿԴ-ի և 5-րդ դպրոցի թեման՝ «Կրթությունը պետք է ավելի շատ անհատի զարգացմանը նպաստի»։ Մասնակից թիմերը բավականին լավ էին պատրաստվել։ Բանավեճն անցավ լարված և հավասարազոր պայքարով։ Այն թե՛ մասնակիցներին, թե՛ ներկաներին բազմաթիվ հարցերի շուրջ մտորելու, նշված հարցերն այլ տեսանկյունից դիտարկելու հնարավորություն տվեց։