«Մասլենիցա» տոնը ԴԿԴ-ում 

Ռուսական ավանդական «Մասլենիցա» տոնը այս տարի նշեցին 5-րդ դասարանցիները, ովքեր մեծ սիրով ու հետաքրքրությամբ ներկայացրեցին տոնի պատմությունն ու ավանդույթները։ Ինչպե՞ս էին մարդիկ տարիներ առաջ ուղեկցում ձմեռը և դիմավորում գարունը, ի՞նչ նշանակություն է ունեցել Մասլենիցայի շաբաթվա յուրաքանչյուր օրը այս և մի շարք այլ հարցերի պատասխանները ներկաները գտան երեխաների կողմից ներկայացված պատմությունների մեջ: Տոնի ընթացքում ներկաները փորձեցին ծնողների պատրաստած նրբաբլիթները  տարբեր լցոնումներով՝ մեղրով, սերուցքով ու մուրաբայով։ Միջոցառման ավարտին երեխաները մեծ ոգևորությամբ և ակտիվությամբ խաղացին ռուսական ավանդական խաղեր՝ պարանի  քաշում, ցատկախաղ  պարկի մեջ և այլն: Մասլենիցան ոչ միայն ավանդույթների տոն էր, այլ նաև հիշարժան պահեր ու անկեղծ ուրախություն պարգևեց հինգերորդցիներին։ 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed