Շախմատային մենամարտ

Մայիսի 7-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցում տեղի ունեցավ շախմատային մեծ մենամարտ, որին մասնակցեց շուրջ 40 աշակերտ։ Հինգերորդ դասարանի աշակերտները մարտահրավեր նետեցին վեցերորդցիներին։ Շախմատային խմբակի կրտսեր սաները սիրով միացան պայքարին։ Շնորհակալություն ենք հայտնում շախմատի ուսուցիչ Վահրամ Փամբուխչյանին և 5-6-րդ դասարանների դասղեկ Ելենա Պրոկոֆևային միջոցառումը կազմակերպելու, իսկ մարզիկներին՝ դիտարժան և հետաքրքիր խաղ ապահովելու համար։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed