Գերմաներենի ուսուցիչ

«Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամ

Մոլդովական 77, ք․Դիլիջան, Հայաստան

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 15.06.2025 թ․

Աշխատանքը Դիլիջան քաղաքում է։

Աշխատանքի սկիզբը 2025 թ.-ի սեպտեմբերի 1-ն է

Մասնագիտական և անձնային պահանջներ 

Մեզ կարող են դիմել բոլոր այն ուսուցիչները, ովքեր բավարարում են հետևյալ չափանիշներին.

· ունեն լեզվաբանության, մանկավարժության (լեզուների դասավանդում), գերմաներենի մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում

· գերմաներենի իմացություն C1 կամ C2 մակարդակի

· ունեն հիմնավոր գիտելիքներ դասավանդվող առարկայից և տիրապետում են այն դասավանդելու գործնական հմտություններին ու արդի տեխնոլոգիաներին.

· մշտապես կատարելագործում են իրենց մասնագիտական և մանկավարժական կարողությունները՝ հետևելով մասնագիտական և մանկավարժական նորարարություններին ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում.

· ուսուցչությունը համարում են իրենց կոչումը, իսկ կրթությունը՝ ոչ միայն անձ ձևավորելու, այլ նաև Հայաստանի ապագան կերտելու գրավական.

· ունեն ուսումնական հաստատությունում դասավանդելու առնվազն 1 տարվա փորձ.

· մանկավարժական գործունեություն իրականացնելիս ցուցաբերում են ստեղծագործական մոտեցում, վերլուծական մտածելակերպ և չեն խուսափում նորարարություններից.

· մասնակցում են ներդպրոցական և դպրոցի նախաձեռնությամբ ստեղծված ցանցային մասնագիտական միջոցառումներին՝ ժամանակին արձագանքելով էլեկտրոնային հաղորդակցությանը.

· տիրապետում են իրենց աշխատանքի համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերին (օր.՝ Microsoft Օffice և այլն).

· գերազանց տիրապետում են հաղորդակցման հմտություններին (գրավոր և բանավոր).

· կարողանում են ոգևորել երեխային.

· բավարար տիրապետում են աշխատանքային անգլերենին.

· տիրապետում են ժամանակի կառավարման հմտություններին.

· համոզված են, որ իրենց համար երբեք ուշ չէ սովորել:

Դիմելու կարգը

Բոլոր թեկնածուներին խնդրում ենք vacancy@dcs.am էլ. հասցեին ուղարկել

1․ ինքնակենսագրություն (CV),

2․ նամակ-հիմնավորում՝ «Ինչու եմ ուզում աշխատել Դիլիջանի կենտրոնական դպրոցում» թեմայով (մեկ էջից ոչ ավել)։

Նամակի վերնագիր դաշտում անհրաժեշտ է նշել պաշտոնը և անուն, ազգանուն՝ Գերմաներենի ուսուցիչ-Անուն, ազգանուն:

Հայտերն ընդունվում են մինչև 15.06.2025 թ. ներառյալ: Ընտրված թեկնածուների հետ կապ կհաստատենք անձամբ՝ ընտրության հետագա փուլերը քննարկելու նպատակով:

Կազմակերպության մասին

Դիլիջանի կենտրոնական դպրոցը ստեղծվել է 2013 թվականին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից` ՀՀ Կենտրոնական բանկի (այսուհետ՝ ՀՀ ԿԲ) հետ համագործակցության արդյունքում: Այն միջնակարգ դպրոց է՝ նախատեսված է 1-12-րդ դասարանների մինչև 264 աշակերտի համար:

Դիլիջանի կենտրոնական դպրոցը «Այբ»-ի իրագործած առաջին դպրոցական նախագիծն է՝ արտաքին պատվերով և ֆինանսավորմամբ: «Այբ» կրթական հիմնադրամի և ՀՀ ԿԲ համագործակցության արդյունքում ստեղծվել է դպրոցի քաղաքային մոդել՝ հասանելի ոչ միայն ՀՀ ԿԲ աշխատակիցների, այլև Դիլիջանում բնակվող այլ ընտանիքների երեխաների համար: Դպրոցում ուսանելու պայմանները նույնն են բացառապես բոլոր աշակերտների համար:

Դպրոցը «Այբ» համակարգի առաջին դպրոցն է՝ կառուցված Երևան քաղաքից դուրս: Իր գաղափարախոսությամբ ու տեսլականով, ուսումնական ծրագրով, դասավանդման մեթոդաբանությամբ ու մոտեցումներով, ուսուցիչների և աշակերտների ընդունելության քաղականությամբ դպրոցն ամբողջությամբ սինխրոնացված է Երևանի «Այբ» տարրական, միջին և ավագ դպրոցների հետ: «Այբ» կրթական հիմնադրամը նաև պատասխանատու է դպրոցի կառավարման և «Այբ»-ի չափանիշներին համապատասխան ուսումնական բովանդակության վերահսկողության համար:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed