Դիլիջանի կենտրոնական դպրոցում տեղի ունեցավ «Գիտելիքից դեպի ստեղծագործություն» խորագիրը կրող նախագծերի շնորհանդեսը։ Այն վերածվեց կրթական մի յուրահատուկ տոնի, որտեղ գիտելիքը դարձավ ստեղծագործ ուժ, իսկ դպրոցը՝ համագործակցության հարթակ։ Մեր և տարբեր համայնքներից ժամանած դպրոցները ներկայացրեցին իրենց աշակերտների ստեղծած յուրօրինակ նախագծերը: Դպրոցը վերածվել էր բաց հարթակի, որտեղ երեխաները կիսվում էին գաղափարներով, առաջարկում լուծումներ և ներկայացնում իրենց տեսլականը։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակից դպրոցներին, մանկավարժներին ու աշակերտներին՝ իրենց մասնակցության, ոգեշնչման և այս օրը տոն դարձնելու համար։ Դուք ցույց տվեցիք, որ կրթությունն իսկապես ուժ է, երբ այն ներառում է սեր՝ ստեղծելու, կիսվելու և աշխարհը դեպի ավելի լավը փոխակերպելու։